ԱՊՀ երկրների թատրոնները հանդիպում եմ Սանկտ Պետերբուրգում
Մշակույթ
10:01 04/04/2022
Աշխարհ

ԱՊՀ երկրների թատրոնները հանդիպում եմ Սանկտ Պետերբուրգում

Այսօր Սանկտ Պետերբուրգում բացվում է ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս տարի մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։

Ապրիլի 4-10-ն իրենց ներկայացումները կցուցադրեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Օսեթիայի ռուսալեզու թատրոնները։

Արտասահմանում ռուս թատերական գործիչների ասոցիացիայի շրջանակներում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, կանցկացվի 3-րդ միջազգային համաժողովը, որի հիմնական թեման է «Արտասահմանում ռուսական թատրոնի նոր դեմքերը»։

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Բալթյան միջազգային փառատոնային կենտրոնի կողմից 1998 թվականին և դարձել է միակ մշակութային ֆորումը Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսալեզու թատրոնների համար։ Այդ ժամանակվանից այն անցկացվում է ամեն տարի։ Այս տասնամյակների ընթացքում «Հանդիպումներին» ներկայացված են եղել գրեթե բոլոր խմբերը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, որոնք ունեն ռուսալեզու թատրոնի կարգավիճակ։

Placeholder
ԱՊՀ երկրների թատրոնները հանդիպում եմ Սանկտ Պետերբուրգում