Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարումների էմբարգոյին, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք չպետք է սխալվենք՝ մտածելով, որ միայն մեկ ճանապարհ կա։ Մենք պատժամիջոցները խստացնելու այլ եղանակներ ունենք, և մենք դրանք օգտագործում ենք»,- ասել է նա՝ «OE24» հեռուստատեսությանը։
Ռուսական գազի գնման արգելքը դիտվում է որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղիներից մեկը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Մոսկվայի ռազմական գործողության մեկնարկից առաջ այս համատեքստում քննարկվում էր նորակառույց «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը եվրոպացի շատ քաղաքական գործիչներ ընկալում էին որպես քաղաքական նախագիծ։