«Գրեմմիի» մրցանակակիրները
Օրվա թեմա
10:51 04/04/2022
Աշխարհ

«Գրեմմիի» մրցանակակիրները

ԱՄՆ-ում կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ արարողությունն անցկացվել է ամբողջական ձևաչափով։ Երկրորդ տարին անընդմեջ հաղորդավարն է հարավաֆրիկացի կատակերգու դերասան, հեռուստահաղորդավար Թրևոր Նոյը։ Այս տարի առաջին անգամ կազմակերպիչները որոշել են մրցանակաբաշխությունն անցկացնել Լաս Վեգասում (Նևադա) MGM Grand Garden Arena-ում։ Տարբեր ժամանակներում արարողություններ են անցկացվել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում և Նեշվիլում (Թենեսի):

Մրցանակակիրներն են՝

«Տարվա երգ», «Լավագույն ձայնագրություն» Silc Sonic ռեփ-դուետի «Leave The Door Open»

«Տարվա ալբոմ»՝ Ջոն Բատիստի «We Are»-ը

«Լավագույն նոր արտիստ», «Փոփ ժանրում լավագույն սոլո կատարում»՝  Օլիվիա Ռոդրիգո (Drivers License)

«Լավագույն ռոք-ալբոմ»՝ Foo Fighters-ի «Medicine at Midnight

«Լավագույն ռոք-երգ»՝  Foo Fighters-ի «Waiting On a War»

«Ռոք ժանրում լավագույն կատարում»՝ Foo Fighters-ի «Making a Fire»

«Ամերիկյան արմատներով երգի լավագույն կատարում»՝   Ջոն Բատիստ

«Լավագույն սաունդթրեք»՝ Ջոն Բատիստի, Թրենտ Ռեզնորի և Ատտիկուս Ռոսի «Հոգի»

«Լավագույն երաժշտական տեսահոլովակ»՝ «Freedom»

«Լավագույն համաշխարհային երաժշտական կատարում»՝ Արուջ Աֆթաբ

«Լատինամերիկյան քաղաքային ոճով լավագույն ալբոմ»՝ Bad Bunny

«Ռեփ ժանրում լավագույն երգ»  Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի «Jail»

Placeholder