Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին». Թուրքիայում ՌԴ դեսպան
Ռուս հասարակությունը ցավագին է ընդունում այն փաստը, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հարվածային «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը՝ թուրքական ձախակողմյան «Aydinlik» թերթին տված հարցազրույցում, գրում է Էրմենիհաբերը։
«Ինձ այստեղ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ վերաբերվում թուրքական ԱԹՍ-ների մատակարարմանն Ուկրաինային: Ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ մատակարարումները ռուսական հանրության շրջանում: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին»,- նշել է նա։
Շարունակելով միտքը, դեսպանը շեշտել է, որ օրինակ Ռուսաստանը զենք չի մատակարարում նրանց, որոնք կռվում են թուրքական բանակի դեմ։
«Ի դեպ, նշեմ. այն երկիր, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի զգալի քանակի զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները, իսկ այդ ամենն Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ակնարկային հարցադրում է արել ռուս դիվանագետը։