Twitter-ի բաժնետոմսերը Մասկի բացահայտումից հետո թանկացել են ավելի քան 25%-ով
Տնտեսություն
18:00 04/04/2022
Աշխարհ

Twitter-ի բաժնետոմսերը Մասկի բացահայտումից հետո թանկացել են ավելի քան 25%-ով

Ամերիկյան Twitter ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 25 տոկոսով՝ կապված այն տեղեկատվության հետ, որ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը միկրոբլոգային ծառայության արժեթղթերի մի մասի սեփականատերն է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Financial News-ը։

Ձեռնարկատերը, ինչպես պարզվել է, Twitter  ծառայության 9,2 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։

Բաժնետոմսերը սկսել են թանկանալ Նյու Յորքի նախնական առուվաճառքի ժամանակ այն բանից հետո, երբ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի Մասկը ձեռք է բերել բաժնետոմսերի մի մասը:
 

Placeholder