Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Քաղաքական
09:32 04/04/2022
Աշխարհ

Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ կանի ուժեղացնել դիվանագիտական, տնտեսական և ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա, գրում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Times-ին։

Ջոնսոնն այս շաբաթ Լոնդոնում կընդունի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և Գերմանիայի կանցլերին՝ քննարկելու Ուկրաինայի իրադրությունը:

Ըստ աղբյուրի՝ Շոլցը կանցլերի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցը կկատարի Լոնդոն։ Նա Ջոնսոնի հետ կհանդիպի ուրբաթ օրը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Times թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պատժամիջոցների տակ են արդեն ավելի քան հազար ռուս քաղաքացիներ և ձեռնարկություններ: Մեծ թվով ռուս քաղաքական գործիչների, պաշտոնյաների և գործարարների մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է, իսկ սահմանափակող միջոցները ներառում են նաև երկրում հաշիվների սառեցում։
 

Placeholder
Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները