Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Տարածաշրջան
12:27 04/04/2022
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում՝ փոխանցում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 685 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երկու հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 184 թեստ, այստեղից 3 587-ը արագ, իսկ 1 597-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,01 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 2,82 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2,23 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 649 430 դեպք, որից 1 628 643 հիվանդ ապաքինվել է, 16 758-ը՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 861 953 մարդ, օրական 9։

Երեկ, ապրիլի 3-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է 592 պացիենտ, մահացել է հինգ մարդ:
 

Placeholder