Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանագետ. Պայթյունը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ սկսվել է ռամազանը
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Գիշերը Բաքվի փաբերից մեկում շատ ուժեղ պայթյուն է եղել, մահացած կա ու մոտ 3 տասնյակ վիրավոր։
Բայց ասելիքս հիմա սրա մասին չէ։ Պայթյունը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ իսլամական աշխարհում նոր է սկսվել ծոմի ամիսը՝ ռամազանը։
Ի՞նչն է հատկապես հետաքրքիր։
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամամասնությունը, ծավալների առումով հավանաբար շատ անսպասելի նաև ադրբեջանական իշխանությունների և լիբոշների համար, ուրախացրել է այս պայթյունից։ Ուրախացրել է, որովհետև ռամազան ամիսն է և համարում են, որ ռամազանին պետք չէ գնալ փաբ, առավել ևս գիշերվա ժամը 3-ին։
Հազարավոր շնորհավորանքներ կարելի է տեսնել և ուրախության խոսքեր այն մասին, որ անբարոյոկանության մի բույն գոնե վերացել է և հույս են հայտնում, որ մյուսներն էլ նույն ճակատագրին կարժանանան։
Նախադեպ։
Վերջին անգամ որևէ իրադարձության հետ կապված Ադրբեջանի իշխանությունների համար նման մի անսպասելի և անցանկալի արձագանք եղել էր երևի իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ, երբ մոտավորապես 100.000 և ավել օգտատեր սպանությունից հետո փակցրեց իր պատին Ղասեմի նկարը։ Հիշում եմ, թե անհանգստության ինչպիսի կոչեր էին հնչում իշխանական մամուլում այդ օրերին։ Անհանգստացած էին, որ ինչ-որ պահի ինչ-որ մի բան աչքաթող է արվել։
Ի՞նչ է սպասվում։
Հավանաբար արդեն այսօրվանից կկարդանք ու կլսենք անհանգստության լուրջ արտահայտություններ ինչպես ադրբեջանական իշխանության ներկայացուցիչներից, այնպես էլ այդ հասարակության կրոնական ջերմեռանդությամբ աչքի չընկնող, նաև հակաիրանական տրամադրություններով աչքի ընկնող շերտերից։
Բացառված չէ, որ «Խղճի և դավանանքի ազատության մասին» օրենքում արվեն նոր փոփոխություններ և մեծացնեն հերթական անգամ կրոնական սահմանափակումների քանակը Ադրբեջանում»։