04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:47 04/04/2022
Հայաստան

04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 3-ին կատարվել է 2048 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 18  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8617  մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678  է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 295 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում:


 

Placeholder
04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել