Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ավելի քան 1,4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել
Քաղաքական
09:50 04/04/2022
Աշխարհ

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ավելի քան 1,4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել

Փետրվարի 24-ին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայում առնվազն 1417 խաղաղ բնակիչ է զոհվել, 2038-ը՝ վիրավորվել։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ լրատվական գործակալության՝ այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։

«Փետրվարի 24-ի առավոտյան ժամը 04:00-ից մինչև ապրիլի 2-ի ժամը 24:00-ն (տեղական ժամանակով) OHCHR-ը Ուկրաինայում գրանցել է 3,455 քաղաքացիական տուժածներ՝ 1,417 սպանված և 2,038 վիրավոր»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։

 

Placeholder
Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում ավելի քան 1,4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել