Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ արարողությունն անցկացվել է ամբողջական ձևաչափով։ Երկրորդ տարին անընդմեջ հաղորդավարն է հարավաֆրիկացի կատակերգու դերասան, հեռուստահաղորդավար Թրևոր Նոյը։ Այս տարի առաջին անգամ կազմակերպիչները որոշել են մրցանակաբաշխությունն անցկացնել Լաս Վեգասում (Նևադա) MGM Grand Garden Arena-ում։ Տարբեր ժամանակներում արարողություններ են անցկացվել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում և Նեշվիլում (Թենեսի):
Մրցանակակիրներն են՝
«Տարվա երգ», «Լավագույն ձայնագրություն» Silc Sonic ռեփ-դուետի «Leave The Door Open»
«Տարվա ալբոմ»՝ Ջոն Բատիստի «We Are»-ը
«Լավագույն նոր արտիստ», «Փոփ ժանրում լավագույն սոլո կատարում»՝ Օլիվիա Ռոդրիգո (Drivers License)
«Լավագույն ռոք-ալբոմ»՝ Foo Fighters-ի «Medicine at Midnight
«Լավագույն ռոք-երգ»՝ Foo Fighters-ի «Waiting On a War»
«Ռոք ժանրում լավագույն կատարում»՝ Foo Fighters-ի «Making a Fire»
«Ամերիկյան արմատներով երգի լավագույն կատարում»՝ Ջոն Բատիստ
«Լավագույն սաունդթրեք»՝ Ջոն Բատիստի, Թրենտ Ռեզնորի և Ատտիկուս Ռոսի «Հոգի»
«Լավագույն երաժշտական տեսահոլովակ»՝ «Freedom»
«Լավագույն համաշխարհային երաժշտական կատարում»՝ Արուջ Աֆթաբ
«Լատինամերիկյան քաղաքային ոճով լավագույն ալբոմ»՝ Bad Bunny
«Ռեփ ժանրում լավագույն երգ» Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի «Jail»