Գերմանացիներին խորհուրդ են տվել պատրաստվել վատագույնին
Տնտեսություն
10:00 05/04/2022
Աշխարհ

Գերմանացիներին խորհուրդ են տվել պատրաստվել վատագույնին

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը պատրաստվում է վատթարագույնին. «ահազանգը» եղել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը՝  վճարել էներգակիրների մատակարարումների համար բացառապես ռուբլով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  գրում է Süddeutsche Zeitung թերթը։

Թերթը նշում է, որ անցած շաբաթավերջին գազը դեռ գալիս էր։ Սակայն մասնագետները վստահեցնում են, որ չի կարելի հանգստանալ։

«Ամենավատը դեռ առջևում է»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:

Արագ փոխարինող գտնելը` մինչև այս տարվա վերջը, հնարավոր է միայն մասամբ:

«Մեր (գերմանական - խմբ.) մատակարարման շղթաները ծանր սթրեսի մեջ են: Շատ շուտով մենք (գերմանական- խմբ) դեֆիցիտ կունենանք շատ ոլորտներում», - ասել է Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Անդրեաս Ռադեն:

Նա վստահություն է հայտնել, որ երկիրը պետք է համակերպվի նաև այլ հումքի դեֆիցիտին, ինչպես նաև դրանց ինքնարժեքի աճին։ Խոսքը, մասնավորապես, պալադիումի մասին է, որի ներմուծման 1/5-ը կատարվում է Ռուսաստանից։

Placeholder