05.04.2022. Կորոնավիրուսի 13  նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Առողջություն
11:30 05/04/2022
Հայաստան

05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում ապրիլի 4-ին կատարվել է 2733 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 105  հիվանդ, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք, որոնցից 410 229 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679  է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:

Placeholder
05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ