Հնարավոր է հայտնվեն կորոնավիրուսի նոր տարբերակներ, այդ թվում՝ ռեկոմբինանտներ. ԱՀԿ
Օրվա թեմա
10:05 06/04/2022
Աշխարհ

Հնարավոր է հայտնվեն կորոնավիրուսի նոր տարբերակներ, այդ թվում՝ ռեկոմբինանտներ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 9 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 26 հազարը մահացել է։ Միաժամանակ վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 16%-ով, իսկ մահացությունների թիվը՝ 43%-ով։ Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ բոլոր մայրցամաքներում ավելի քիչ վարակներ են գրանցվել։ Ամենամեծ անկումը գրանցվել է Աֆրիկայում (- 19%) և Եվրոպայում (- 16%)։ Մահացության առումով ամենամեծ անկումը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում (73%) և Ամերիկայում (63%)։ ԱՀԿ-ն նաև նշել է, որ COVID-19-ը դեռ զարգանում է:

«Հաշվի առնելով փոխանցման ներկայիս բարձր մակարդակը, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն կորոնավիրուսի հետագա տարբերակները, այդ թվում՝ ռեկոմբինանտները»,- news.ru-ի հաղորդմամբ, պարզաբանել են կազմակերպությունը։

Placeholder
Հնարավոր է հայտնվեն կորոնավիրուսի նոր տարբերակներ, այդ թվում՝ ռեկոմբինանտներ. ԱՀԿ