06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:29 06/04/2022
Հայաստան

06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 5-ին կատարվել է 2479 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 23  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2060 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679  է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում:

Placeholder
06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել