Մահացել է Ռուսաստանի ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին
Քաղաքական
16:15 06/04/2022
Աշխարհ

Մահացել է Ռուսաստանի ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին

Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ԼԴԿ խորհրդարանական կուսակցության մշտական ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Նա 75 տարեկան էր։ Ժիրինովսկին ավելի քան 30 տարի անցկացրել է մեծ քաղաքականության մեջ։ Փետրվարի սկզբին նա հոսպիտալացվել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

«Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,-իր Տելեգրամ ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Մարտի 25-ին լրատվամիջոցները սխալմամբ հայտնել էին ԼԴԿ-ի առաջնորդի մահվան մասին, որը կորոնավիրուսով վարակվելուց հետո փետրվարից գտնվում էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։

Նա հազարավոր հայտարարություններ է արել, որոնցից շատերը տարածվել են որպես ցիտատներ։ BBC-ն հիշատակել է Ժիրինովսկու ամենաաղմկահարույց և վիճահարույց արտահայտություններից մի քանիսը:
 

Placeholder
Մահացել է Ռուսաստանի ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին