Անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտահարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ
Տնտեսություն
16:12 07/04/2022
Հայաստան

Անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտահարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022թ. հունվարի 1-ից անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ: 

Կոմիտեից մանրամասնում են՝ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝

1) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է  եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով.

2) անհատական բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչև 01.01.2022թ. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչև 01.01.2022թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

Placeholder