875,4 մլն դրամ՝ 44 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Տնտեսություն
16:38 07/04/2022
Հայաստան

875,4 մլն դրամ՝ 44 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

«ՀՀ համանքների ենթակառուցվածների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-2021 թթ.-ին իրականացված աշխատանքների համար առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորման համար մարզպետարններին վճարել 875,4 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական հարցը:

Նրա խոսքով՝ այդ գումարը կուղղվի երկու տարիների ընթացքում 38 համայնքի 44 սուբվենցիոն ծրագրերի պետության համաֆինանսավորմանը:

Ըստ Սանոսյանի՝ այդ ծրագրերից 18-ը 2020 թվականին է հաստատվել, մյուսները՝ 2021թ-ին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաը հայտնեց, որ նշված վճարումներով կառավարությունը կիրականացնի շինարարների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները:
 

Placeholder