Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Կրեմլը ողջունել է խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի որոշումը. Պեսկով
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի է, որ այս գործընթացը բավական երկարատև է, բայց առաջընթացը դեպի նման փաստաթղթի կնքումը ինքնին դրական փաստ է և ողջունելի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: