Շուլի Հակոբյանի որդին ծնվել է
Հասարակություն
13:12 07/04/2022
Հայաստան

Շուլի Հակոբյանի որդին ծնվել է

Ապրիլյան պաերազմի հերոսներից Շոլի Հակոբյանը հայ է դարձել։ Որդու ծնվելու մասին նա ընկերներին ու հարազատներին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Մեր զինվորը ծնվեց։
Բարով ես ծնվել, տղե’ս։
Արմեն Շուլիի Հակոբյան»,-գրել է նա։

Շուլի Հակոբյանն ապրիլյան պատերազմի մասնակից է, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։  2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ է խոցել:

Շուլին իրեն հերոս չի համարում ու հարցազրույցներում էլ մշտապես ասում է, որ իր արածը հերոսություն չէր, առաջադրանք է կատարել։

Լուսանկարում Շուլի Հակոբյանի գրկում ապրիլյան պատերազմում զոհված Բենիամին Եղոյանի քրոջ որդին է՝ Մոնթեն։

 

Placeholder
Շուլի Հակոբյանի որդին ծնվել է