08.04.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:20 08/04/2022
Հայաստան

08.04.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 7-ին կատարվել է 2046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 25 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 643 դեպք, որոնցից 410 295 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2050 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679  է:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 993 204 թեստավորում:

Placeholder
08.04.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել