Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի
Քաղաքական
11:28 08/04/2022
Աշխարհ

Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում, և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Այս մասին ուրբաթ օրը RTL ռադիոկայանի եթերում ասել է պետության ղեկավարը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հակամարտությունը, ցավոք, մոտ ժամանակներս չի ավարտվի», - կարծում է նա:

«Ես կարծում եմ, որ մենք շատ ծանր իրավիճակ կտեսնենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ միասին անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է Մակրոնը։

Նա միաժամանակ նշել է, որ «առաջիկա շաբաթներին պետք չէ ակնկալել Ռուսաստանից դիվանագիտական զիջումներ»։ «Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- նշել Է Մակրոնը՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Ռուսաստանում նշվում է Հաղթանակի օրը:

Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»: «Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածենք վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։
 

Placeholder
Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի