Բարսելոնամ ամռան սկզբից իր լողափերում մտցնելու է ծխելու անժամկետ արգելք
Աշխարհում
17:04 09/04/2022
Աշխարհ

Բարսելոնամ ամռան սկզբից իր լողափերում մտցնելու է ծխելու անժամկետ արգելք

Բարսելոնայի իշխանությունները հայտարարել են 2022 թվականի ամռանից քաղաքային լողափերում ծխելու անժամկետ արգելքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Բարսելոնայի բոլոր տասը լողափերում ամբողջ տարվա համար կմտցվի ծխելու արգելք ՝ քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր ապահովելու, թափոնները նվազեցնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար»,-ասվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ քաղաքում ամառային սեզոնն արդեն անցկացրել է նման «ակցիաներ»։ Փորձը հաջողված  է համարվել։ Արդեն այս տարվա ապրիլին իշխանությունները բացատրական իրազեկման արշավ կսկսեն, իսկ արգելքն ն ուժի մեջ կմտնի հուլիսից։

Քաղաքապետարանի տվյալներով՝ տեղի բնակիչների շրջանում ծխողների տեսակարար կշիռը հասնում է մոտ 20 %-ի, բացի այդ, քաղաք ժամանող շատ զբոսաշրջիկներ նույնպես ծխում են։

Եվրահանձնաժողովը նշում է, որ ծխախոտի մնացորդները, որոնց քայքայման համար պահանջվում է առնվազն տասը տարի, միջերկրածովյան արևմտյան երկրներում թափոնների ամենատարածված տեսակն է:

Placeholder
Բարսելոնամ ամռան սկզբից իր լողափերում մտցնելու է ծխելու անժամկետ արգելք