Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Բեն Աֆլեքի հետ նշանադրությունը
Մշակույթ
18:03 09/04/2022
Աշխարհ

Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Բեն Աֆլեքի հետ նշանադրությունը

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հաստատել է իր նշանադրությունը դերասան Բեն Աֆլեքի հետ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով երգչուհու OnTheJLo-ի պաշտոնական տեղեկագրինն:

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ հիանում է կանաչ քարով նշանադրության մեծ մատանով, ապա երևում է երգչուհու դեմքը, երբ նա մաքրում է արցունքներն ու ասում՝ «դու կատարյալ ես»։

Վերջերս People-ի հետ զրույցում Լոպեսն ասել էր, որ ուրախ կլիներ Աֆլեքի հետ դիմավորել ծերությունը։

Նա հավելել է, որ ուրախ է նրա հետ հարաբերությունների երկրորդ հնարավորությունից օգտվելու համար:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանդիպել էին 2000-ականներին, դերասանն առաջարկություն էր արել, սակայն հարսանիքը չէր կայացել։ 2004 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ զույգը բաժանվել է։

Placeholder