Երիտասարդական թատերական փառատոնը մեկնարկել է Օ․ Հենրիի         «․․․ Եվ նորից գարուն» ներկայացմամբ
Մշակույթ
18:17 09/04/2022
Հայաստան

Երիտասարդական թատերական փառատոնը մեկնարկել է Օ․ Հենրիի «․․․ Եվ նորից գարուն» ներկայացմամբ

Ապրիլի 8-ին Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում կայացել է  հանրապետական երիտասարդական թատերական փառատոնի հանդիսավոր բացումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Փառատոնի բացումն ազդարարել է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝  հանդիսատեսի դատին հանձնելով  Օ․ Հենրիի «․․․ Եվ նորից գարուն» ներկայացումը (բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի):

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ սիրված դերասանների և բեմադրիչների հետ:

Փառատոնն անց է կացվում Հրազդանի համայնքապետարանի և Հայաստանի Թատերական գործիչների միության համագործակցմամբ։ Այն կտևի մինչև ապրիլի 16-ը։

 

 

Placeholder