09.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Առողջություն
11:41 09/04/2022
Հայաստան

09.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

Հայաստանում ապրիլի 8-ին կատարվել է 2853  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 15  հիվանդ, արձանագրվել է մահվան 2  դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 662 դեպք, որոնցից 410 310 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2052 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 300 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2996057 թեստավորում։

Placeholder
09.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ