Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
Քաղաքական
09:10 09/04/2022
Հայաստան

Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

Ապրիլի 8-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։
Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։

Միրզոյանն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի։

Placeholder
Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը