Բեռլինում հայտարարել են, որ Գերմանիան հասել է Կիևին զենքի մատակարարման սահմանաչափին
Քաղաքական
12:57 09/04/2022
Աշխարհ

Բեռլինում հայտարարել են, որ Գերմանիան հասել է Կիևին զենքի մատակարարման սահմանաչափին

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ասել է, որ Գերմանիան հասել է Բունդեսվերի պաշարներից Կիևին սպառազինությունների մատակարարման սահմանաչափին, բայց քննարկվել է նար անմիջապես պաշտպանական ձեռնարկություններից մատակարարումների հարցը։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ Բունդեսվերի պաշարներից մատակարարումների առումով մենք այժմ հասել ենք սահմանագծին: Ի վերջո, զորքերը պետք է կարողանան երաշխավորել երկրի և դաշնակիցների պաշտպանությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող անել ավելին Ուկրաինայի համար։ Ուստի մենք նաև ճշտեցինք, որ արդյունաբերությունը կարող է ուղղակիորեն մատակարարումներ անել»,-ասել է քաղաքական գործիչը Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում։

Լամբրեխտը նշել է, որ Գերմանիան այդ հարցում մշտապես համաձայնեցնում է իր գործողություններն Ուկրաինայի հետ։

Placeholder
Բեռլինում հայտարարել են, որ Գերմանիան հասել է Կիևին զենքի մատակարարման սահմանաչափին