Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին
Քաղաքական
13:43 11/04/2022
Տարածաշրջան

Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին

Չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Թբիլիսին «երկրորդ ճակատ» չի բացելու Ռուսաստանի դեմ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ուկրաինայում տեղի է ունենում դժբախտություն, ողբերգություն, պատերազմ ... Բայց մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք երկրի զարգացմանը։

Վրաստանում որևէ երկրորդ ճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա և շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։
 

Placeholder
Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին