Փաշինյանի լուսանկարի փոխարեն
Քաղաքական
19:56 11/04/2022
Հայաստան

Փաշինյանի լուսանկարի փոխարեն

Աջափնյակի թաղապետարանից հայտնում են, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանն  անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։

Միաժամանակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակված են խորհրդակցությունից լուսանկարներ, որոնցում երևում է, որ թաղապետի խորհրդակցությունների սենյակում բացակայում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Մինչդեռ այն նախորդ թաղապետի օրոք կախված էր պատից։ 

Ավելին, ընդամենը ժամեր առաջ հրապարակված նորանշանակ թաղապետի լուսանկարում երևում է, որ Փաշինյանի լուսանկարի փոխարեն կարծես կախված է թզբեխ կամ տերողորմյա։ 

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ` 06.04.2022 թ֊ի 1265֊Ա որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը։

Լուսանկարները՝ Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

 

Placeholder