11.04.2022. Կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Առողջություն
11:35 11/04/2022
Հայաստան

11.04.2022. Կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում ապրիլի 10-ին կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 17 հիվանդ, արձանագրվել է մահվան 1  դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 678 դեպք, որոնցից 410 341 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2036 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 3000333 թեստավորում:

Placeholder
11.04.2022. Կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ