Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
09:33 11/04/2022
Հայաստան

Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

«Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երևանի կենտրոնում ու մարզերում դրական երևույթ է։

Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։
Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է, քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Մասիսի վրա էլ տեղադրվել են Հայաստանի եռագույն դրոշներ, բայց դրանից Արարատը չի դարձել  ՀՀ-ի անբաժան մաս։

Հետևաբար, բոլորս պետք է հիշենք՝ գլխավոր խնդիրը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն  է»։ 

Placeholder
Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով