Թուրքմենստանում բոտեքսի դիմած կանանց կտուգանեն
Իրավունք
17:10 12/04/2022
Աշխարհ

Թուրքմենստանում բոտեքսի դիմած կանանց կտուգանեն

Թուրքմենստանում այս օրերին ոստիկանության աշխատակիցները շրջում են Բայրամալի քաղաքի գեղեցկության սրահներով ու տեղեկացնում կանանց ու աղջիկների համար նախատեսված կոսմետիկ մի քանի ծառայությունների  համար գործող արգելքի մասին։ Սահմանված կանոնին չհետևելու համար գեղեցկության սրահների սեփականատերերիկն սպառնում է խոշոր տուգանք  և 15 օրվա կալանք։

Թուրքմենստանում արգելված է բոտեքս, կնճիռների հարթեցում, թարթիչների տեղադրում, շուրթերի մեծացում, արհեստական եղունգների տեղադրում։

«Ազատություն» ռադիոկայանի Թուրքմենստանի ծառայության հետ զրույցում գեղեցկության սրահների սեփականատերերը բողոքել են, ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացնում արգելքը հավաստող իրավական որևէ ակտ, պատճառներն էլ չեն բացատրում։

 

Placeholder
Թուրքմենստանում բոտեքսի դիմած կանանց կտուգանեն