Նաիրա Զոհրաբյան. Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ
Տնտեսություն
11:24 12/04/2022
Հայաստան

Նաիրա Զոհրաբյան. Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ

Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամաբ ահազանգել է սաստկացող գնաճի մասին։

Նա գրում է.

«Ես իհարկե հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինը արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաև, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։

Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։
և այսպես՝

հաց և հացամթերք՝ թանկացել է 10%,
սուրճ՝ թանկացել է 13-15 %
ծխախոտ՝ թանկացել է 10%
բուսական յուղը թանկացել է 48-52%
շաքարավազը թանկացել է 50%
կաթնամթերքը թանկացել է  25%
միրգը թանկացել է 25-30%
բանջարեղենը թանկացել է  10-15%
սխտոր թանկացել է 100%
խառը կանաչին թանկացել է 60-70%
ալյուրը թանկացել է 12,5%
խմիչքը  10-13%
ոչ պարենային ապրանքները թանկացել են  15-20%:

Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։

Սրան գումարում ենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ»։

Placeholder