Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ապրիլի 11-ին կատարվել է 2838 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 24 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 691 դեպք, որոնցից 410 365 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 003 171թեստավորում: