ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները
Քաղաքական
09:30 12/04/2022
Աշխարհ

ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։  Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Երեկ  Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Placeholder
ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները