«Հրապարակ». «Թեղուտ» ՓԲԸ-ն դեռ չի աշխատում. պատճառը սանկցիաներն են
Օրվա մամուլ
09:34 13/04/2022
Հայաստան

«Հրապարակ». «Թեղուտ» ՓԲԸ-ն դեռ չի աշխատում. պատճառը սանկցիաներն են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչև վերջերս աշխատում էր և մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում: Պատճառը սանկցիաներն են:

«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, և որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետևանքով է գործարանը կանգնել, որովհետև այն ՎՏԲ-ին է պատկանում»,- ասում է գործարանին մոտ աղբյուրը:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Թեղուտն» անորոշ ժամանակով կանգ առավ, իսկ աշխատողներին ասվեց, որ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են, և իրենք մի երկու շաբաթից կվերադառնան աշխատանքի՝ հանքավայր։ Շնողի գյուղապետարանից երեկ հայտնեցին, որ ձեռնարկությունը դեռ չի աշխատում։ «Միայն անվտանգության աշխատողներն են գործի գնում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder