Ուկրաինայում ընթացող պատերազմում տուժել է 20 լրագրող
Տարածաշրջան
20:12 13/04/2022
Տարածաշրջան

Ուկրաինայում ընթացող պատերազմում տուժել է 20 լրագրող

Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ից Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր տուժել է 20 լրագրող։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ,  տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհվածների անունների հրապարակումից պարզ է դառնում, որ նրանց թվում կան ինչպես միջազգային, այնպես էլ ուկրաինացի լրագրողներ։

Միության տվյալներով՝ չեն կարող կապ հաստատել նաև մի քանի այլ լրագրողների հետ և տեղեկություն չունեն նրանց վիճակի մասին։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի մարտի 23-ի տվյալներով՝ Ուկրաինայում սպանվել է 7 լրագրող։

 

Placeholder