Փաշինյանը համաձայն չէ, որ Քաջարանի կոմբինատի գումարի մի մասը ծախսվի Քաջարանի համար
Տնտեսություն
17:55 13/04/2022
Հայաստան

Փաշինյանը համաձայն չէ, որ Քաջարանի կոմբինատի գումարի մի մասը ծախսվի Քաջարանի համար

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ սուբյեկտներ 15 մլրդ դրամ են վերադարձրել բյուջե»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը  և  հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպես է վերաբերում այն հարցին, որ այդ վերադարձված գումարների մի չնչին մասն է ծախսվում Քաջարան համայնքի բնակչության վրա՝ առաղջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու համար:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ-ի հարկատու է և եթե մենք ամեն տեղ գոյացած հարկերը որոշենք  ծախսել միայն այդ տեղում… Մենք այդ գումարների մի մասն էլ հենց ծախսում ենք Քաջարանի վրա: Այդ գումարները մուտք  են եղել ՀՀ պետական բյուջե և այնտեղից  2021 թվականին լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ հիշատակված համայքներում նաև սուբվենցիան ծրագրերի հնարավորություններ կան:

«Ճիշտն ասած, ես համաձայն չեմ ձեր առաջարկության հետ, որ եթե կոմբինատը Քաջարանում է, ապա գումարի մի մասը ծախսվի այնտեղ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ նոր ընդունված օրենսդրական նախաձեռնությամբ հանքարդյունաբերությունից գանձվող գումարների մի մասը վերադարձվում է այդ համայքներին:

Placeholder