Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ապրիլի 12-ին կատարվել է 2540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 22 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 711դեպք, որոնցից 410 387առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 005 711 թեստավորում: