Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Տարածաշրջան
14:16 13/04/2022
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 348 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երկու մարդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 24 862 թեստ, այստեղից 22 933-ը արագ, իսկ 1 929-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,43 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 652 235 դեպք, որից 1 632 194 հիվանդ ապաքինվել է, 16 781-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 868 689 մարդ, օրական՝ 1 063։

Երեկ, ապրիլի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 392 նոր դեպք, ապաքինվել է 131 պացիենտ, մահացել է երկու մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք, մահացել է երկու մարդ