Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միխեև. Առանց Ռուսաստանի ծայրահեղ բարդ կլինի պայմանավորվել ԼՂ կարգավորման հարցի շուրջ
«Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից, ռուս խաղաղապահներն առանցաքային դեր են խաղալու տեղում»,-այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։
Նա ընդգծեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծումն առաջին հերթին կախված է Երևանից ու Բաքվից։
«Ինչքանով հասկանում եմ, Փաշինյանը բանակցություններ է վարում։ Կարծում եմ, առանց Ռուսաստանի պայմանավորվածության հասնելը ծայրահեղ բարդ կլինի, չնայած ոչ վաղ անցյալում Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցություններին։ Ես որևէ բան չեմ լսել, որ Միշելն ինչ-որ նոր ու կարևոր բան է առաջարկել, մի բան, որ մինչ այս չի եղել։ Կարծում ե, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում»,-նշել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ԵԽ գլխավոր քարտուղար Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, որը տևեց մի քանի ժամ։