ԱՄՆ-ը չի ծրագրում ռուս գործարարներին վերադարձնել նրանց առգրավված ակտիվները
Քաղաքական
19:26 14/04/2022
Աշխարհ

ԱՄՆ-ը չի ծրագրում ռուս գործարարներին վերադարձնել նրանց առգրավված ակտիվները

ԱՄՆ-ի վարչակազմը չի պատրաստվում ռուս գործարարներին վերադարձնել նրանց ակտիվները, որոնք առգրավվել են Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մեր նպատակը նրանց վերադարձնելը չէ: Մեր նպատակն է դրանք ավելի լավ օգտագործել», - ասել է Սալիվանը Վաշինգտոնի տնտեսական ակումբում ունեցած ելույթի ժամանակ:

Այսպիսով, Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է ՌԴ գործարարներին վերադարձնել նրանց ակտիվները, օրինակ՝  զբոսանավերը:

Սալիվանը հրաժարվել է բացահայտել վարչակազմի պլանների մանրամասները ՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տանը շարունակվում են այդ հարցի շուրջ քննարկումները։
 

Placeholder