14.04.2022. Կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:54 14/04/2022
Հայաստան

14.04.2022. Կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 13-ին կատարվել է 2130  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 6  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721  դեպք, որոնցից 410 393առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 3 007 841 թեստավորում:
 

Placeholder
14.04.2022. Կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել