Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Անկարայի և Երևանի հատուկ բանագնացների հանդիպումների՝ Թուրքիայում կամ Հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին:
Նշենք, որ Մոսկվայում է տեղի ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում, մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։