Պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Զախարովա
Քաղաքական
18:52 14/04/2022
Աշխարհ

Պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ հայ պատգամավորներին Արցախի Հանրապետություն մուտքն արգելելու վերաբերյալ։

Հարց ու պատասխանը՝ ստորև.

-Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել վերջին օրերին հայ խորհրդարանականների՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի մուտքն արգելելու հետ կապված խնդիրները։

– Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախկինում համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։

Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից։

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են բոյկոտել խորհրդարանի քառօրյան և մեկնել Արցախի Հանրապետություն։ Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Placeholder
Պատգամավորների այցն Արցախ համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Զախարովա