Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը
Հասարակություն
11:31 14/04/2022
Հայաստան

Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը

Երևանում պղծել են ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: 

«Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թրք և տարբեր գործակալներ...

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ պոզով-պոչով չի լինում։

Եթե իրվապահ մարմինները ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, Քուչի Տղերքի ինստիտուտը հարկավոր ա վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»,- ֆեյսբուքյան էջում գրել է արվեստագետ Արա Հաղթանակի Շահումյանը։ 

Նշենք, որ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Քանդակագործն է Տիգրան Արզումանյանը։ Հուշարձանը կառուցված է գրանիտից, ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է։

 

 

Placeholder
Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը