Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Այսպիսին են ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքները:
Տեսչական մարմնից հիշեցնում են, որ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
Նշենք, որ «Կինդեր» ապրանքանիշը ներկրում է երկու կազմակերպություն. «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն ներկրում է Ռուսաստանից, «ՍԱՍ Գրուպ»-ը՝ Գերմանիայից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից Հայաստան ներկրվող և իրացվող «Կինդեր» շոկոլադե ձվերը և այդ ապրանքնանիշի այլ շոկոլադային արտադրանքները (բացառությամբ մեկի, որի տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է), չեն արտադրվում այն եվրոպական գործարաններում, որի արտադրանքի մեջ հայտնաբերվել է սալմոնելայի հարուցիչ և հանգեցրել եվրոպական երկրներում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի։