Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը 750 մլն դրամ կհատկացնի Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելուն
Կառավարության այսօր ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից այսօր 750.2 մլն դրամ հատկացրեց մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար:
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության և տարվող աշխատանքների ծավալի պատճառով որոշվել է այդ գումարն ուղիղ դրամաշնորհի տեսքով տրամադրել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրի շուրջ 400 անձանց մասնակցություն, որոնցից 280-ը մարզիկներն ու նրանց ուղեկցող անձնակազմն են:
Նրա խոսքով՝առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ Հայաստանի համար աննախադեպ է, և նման միջոցառում նույնիսկ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: