Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ապրիլի 14-ին կատարվել է 3171 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 27 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որոնցից 410 420 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 011 012 թեստավորում: